««Ռեալը» թույլ է «Բարսելոնայից» և «Բավարիայից»». Նեդվեդ
Սպորտ
Թուրինի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Պավել Նեդվեդը հայտարարել է, որ այժմ Եվրոպայի ուժեղագույն ակումբներն են «Բարսելոնան» և «Բավարիան».
«Մեզ համար շատ վատ է, որ վիճակահանության արդյունքում մեզ բաժին չընկան «Բարսելոնան» և «Բավարիան»: Նրանք այժմ Եվրոպայի լավագույն ակումբներն են: Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա նա հեռու է անցյալ տարվա խաղամակարդակից, սակայն ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել»,- Նեդվեդի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում թուրինցիների մրցակիցը ՊՍԺ-ն է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ