Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի օդաչուների վարժանքները
Հայաստան
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն բազայում չորրորդ սերնդի ՄիԳ-29 արդի կործանիչների օդաչուները մարտավարական վարժանքներ են անցկացնում «Կամխուտ» և «Ալագյազ» զինափորձարաններում հրամանատարաշտաբային զինավարժանքների շրջանակներում:
Զինավարժանքներին մասնակցում են միավորման թռիչքային և սպասարկող կազմի 100-ից ավելի զինծառայողներ և ավելի քան 30 միավոր ռազմական հատուկ և ավիացիոն տեխնիկա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, երեք օրվա ընթացքում ՄիԳ-29 կործանիչները կփորձարկեն օդից զորքերի պաշտպանությունը, ինչպես նաև ռմբակոծիչների, պայմանական հակառակորդի թևավոր և բալիստիկ հրթիռների նմանակող օդային թիրախների խոցումը և ոչնչացումը:
Այս զինավարժանքներին առաջին անգամ մասնակցում են երիտասարդ օդաչուները՝ զինվորական բուհերի 2014 թվականի շրջանավարտները: «Համատեղ զինավարժանքների անցկացումը կործանիչ օդուժի հետ մոտոհրաձգային ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտ բաղադրիչն է»,- նշել է ավիաբազայի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից