Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Կինոարվեստի հրաշագործը. մեկնարկել են «Անրի Վերնոյի օրերը Երևանում»

Գիտություն և Մշակույթ

Աշխարհահռչակ ռեժիսոր Անրի Վերնոյի ավանդը և արվեստը գնահատողները մի քանի օր շարունակ հնարավորություն կունենան մասնակցել անվանի մտավորականին նվիրված միջոցառումներին: Ապրիլի 2-ին Երևանի կամերային պետական թատրոնում մեկնարկեց «Անրի Վերնոյի օրերը Երևանում» խորագրով միջոցառումներրի շարքը, որը կտևի մինչև ապրիլի 5-ը: Գրքի շնորհանդես, փողոցի, կինոդահլիճի բացման արարողություններ, ֆիլմերի ցուցադրություններ… Վերնոյին նվիրված այս միջոցառումները հարգանքի տուրք են անվանի արվեստագետին:

Ապրիլի 2-ին տեղի ունեցավ Վերնոյի «Մայրիկ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արվեստագետի որդին' Պատրիկ Մալաքյանը, բազմաթիվ արվեստասերներ: «Այս գիրքը, այնուհետև նաև ֆիլմը իմ պարտքն էր մորս հանդեպ: Ես հորս խոստացել էի, որ կպատմեմ մորս մասին: Սա հոգու պարտքն է»,- իր գործի մասին ասել է Անրի Վերնոյը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անետա Երզնկյանը Վերնոյին բնորոշեց որպես կինոարվեստի հրաշագործ: «Անրի Վերնոյը նկարահանել է 42 ֆիլմ, մի շարք ֆիլմերում հանդես է եկել որպես դերասան, պրոդյուսեր: «Մայրիկ» գիրքը վերահրատարկվել է և նվիրված է Հայոց ցեղասպանության տարելիցին: Ինքը' Վերնոյն ասում էր, որ դա իր հոգու պարտքն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Անետա Երզնկյանը:

Գիրքը ֆրանսերենից թարգմանելէ Սոֆիկ Ավագյանը: Հայերեն տարբերակը հրատարակվել է 1988 թվականին՝ ԱՄՆ-ում, վերահրատարակվել' 2015 թվականին Երևանում:

Պատրիկ Մալաքյանը հայտնեց, որ շուտով Հայաստան կժամանի նաև Վերնոյի դուստրը:

«Այս գրքի շնորհիվ աշխարհում շատ համայնքներ գտան իրար: Հայրս հրավիրվել էր մի հաղորդման, որտեղ պիտի իր կյանքից պատմություն պատմեր, և նա ներկայացրեց այն սերը, որ տածում էր իր մոր և մորաքույրների հանդեպ: Մեկ շաբաթ անց նրան զանգահարում են, և ասում, որ հաղորդումից հետո նամակ են ստացել և ցանկանում են այն ուղարկել իրեն: Պարզվեց, որ նա այնքա՜ն նամակներ էր ստացել, որոնց մեջ գրված էր, որ շատերն այդ հաղորդումը դիտելուց հետո զանգահարել են և ասել իրենց մայրիկին, որ սիրում են նրան: Հետո նա գրեց «Մայրիկը». գիրքն ունեցավ մեծ հաջողություն»,- ընդգծեց Պատրիկ Մալաքյանը:

Նա կարևորեց Անրի Վենոյին նվիրված միջոցառումների անցկացումը: «Հայրս ինձ չի պատկանում. նա ձեզ է պատկանում: Ես շատ եմ զայրանում, որ նա ինձ այդպես էլ հայերեն չսովորեցրեց»,- հավելեց Մալաքյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ մշակույթի նախարարությանը միջոցառումների անցկացման համար:

Ապրիլի 4-ին Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի հարակից փողոցը հանդիսավորությամբ կկոչվի Անրի Վերնոյի անունով, որտեղ կբացվի նաև ֆրանսահայ կինոգործչի հուշաքարը: Նույն օրը ԵԹԿՊԻ երկրորդ հարկում կբացվի Անրի Վերնոյի անվան կինոսրահը, այնուհետև կանցկացվի Վերնոյին նվիրված հուշ-երեկո. կներկայացվեն արվեստագետի կենսագրությունից դրվագներ: Ապրիլի 5-ին էլ «Համազգային» թատրոնում կցուցադրվեն Վերնոյի ֆիլմերը:

Կինոռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) ծնվել է Թուրքիայի Ռոդոսթո քաղաքում 1920թ.-ին: 1924թ. ծնողների հետ տեղափոխվել է Ֆրանսիայի Մարսել քաղաք' միանալով Մեծ եղեռնից մազապուրծ հազարավոր հայ ընտանիքներին: Էքս ան Պրովանսի ֆրանսիական լիցեյն ավարտելուց հետո, անցել է լրագրողական գործունեության: 1945թ.-ին Անրի Վեռնոյ կեղծանունով Հայ Դատի վերաբերյալ հոդվածաշար է հրապարակել «Մարսելյեզ» թերթում: 1947թ.-ից անցել է կինոյի ոլորտ: Նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր հռչակավոր կատակերգու Ֆեռնանդելի մասնակցությամբ: 1951թ. ասպարեզ է հանել իր առ աջին' «Մեռածների սեղան» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որի շնորհիվ դասվել է Ֆրանսիայի լավագույն կինեմատոգրաֆիստների շարքը: Հոլիվուդը պայմանագրեր է կնքել նրա հետ: Ժան Գաբենի, Ալեն Դելոնի, Ժան-Պոլ Բելմոնդոյի, Օմար Շարիֆի և այլոց համագործակցությամբ ավելի քան 40 կինոնկար է նկարահանել: 1980թ.-ին այցելել է Հայաստան: 1996թ.-ին արժանացել է «Սեզար» մրցանակի: Կյանքի վերջին տարիներին նկարահանել է «Մայրիկ» և «Պարադի փողոց, թիվ 588» լիամետրաժ ֆիլմերը, որոնցում արտացոլել է իր մանկության և պատանեկության տարիները, հայերի չարչարանքները: Մա հացել է Ֆրանսիայի Բանյոլե քաղաքում 2002թ.-ին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված