«Ժողովուրդ». Ալիկ Պետրոսյանի` ՄԱՊ-ի Ալիկի որդին, հերթական անգամ տուգանվել է
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյան` ՄԱՊ-ի Ալիկի որդին՝ Մակար Պետրոսյանը, այս տարվա մարտի 12-ին հերթական անգամ տուգանվել է՝ մաքսային օրենսդրությունը խախտելու համար: Վերջինս 2014 դեկտեմբերի 9-ին Բագրատաշենի մաքսային կետով Հայաստան է ներմուծել խառը ապրանքներ, որոնց վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում մաքսային հայտարարագիր չի ներկայացրել: Արդյունքում, վերը նշված մաքսատան պետի որոշմամբ Մակար Պետրոսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության' 50 հազար դրամի չափով:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Մակար Պետրոսյանը նույն խախտման համար տուգանվել էր ևս 50 հազար դրամով:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից