Բրազիլիայում ուղղաթիռի կործանման զոհ է դարձել Սան Պաուլուի նահանգապետի որդին
Աշխարհ
Բրազիլիայում ուղղաթիռի կործանման զոհերի թվում է Սան Պաուլուի նահանգապետի որդին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուղղաթիռն ընկել է Սան Պաուլու ագլոմերացիայի մեջ մտնող Բարուերի քաղաքի շենքերից մեկի տանիքին: Ըստ վերջին տվյալների՝ ավիաաղետի հետևանքով զոհվել է օդանավի ողջ անձնակազմը, որը բաղկացած էր հինգ մարդուց:
Նահանգապետ Ժերալդու Ալկմինի կրտսեր որդին՝ 31-ամյա Թոմաս Ալկմինը, կործանված EC-155 ուղղաթիռի երկրորդ օդաչուն էր:
Ոստիկանության տվյալներով՝ շենքը, որին բախվել է ուղղաթիռը, կառուցվում էր և բնակեցված չէր:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը ցավակցություն է հայտնել նահանգապետի ընտանիքին և միջադեպի մյուս զոհերի ընտանիքներին:
Երկրի ավիացիոն իշխանություններն ավիաաղետի հանգամանքների հետաքննություն են անցկացնում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից