Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին «Մերսեդես»-ն արգելափակվել է ձյան մեջ
Հայաստան
Մարտի 3-ին, ժամը 06.37-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ-ին Մերսեդես մակնիշի ավտոմեքենան տեղացող ձյան պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-7 միջպետական ավտոճանապարհի Գյումրի-Վանաձոր հատվածի 20-րդ կմ-ում ' Լուսաղբյուր գյուղի մոտ, Մերսեդես մակնիշի 34 AA 354 պ/հ (վարորդ' Ա. Հ.) ավտոմեքենան արգելափակվել է և չի կարողանում շարունակել ընթացքը:
Հրշեջ-փրկարարները ավտոմոքենան դուրս են բերել արգելափակումից:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից