ԱՄՆ-ում ձերբակալվել են կանայք, ովքեր պլանավորում էին Նյու Յորքում ռումբ պայթեցնել
Աշխարհ
ԱՄՆ-ում ձերբակալվել է երկու կին, ովքեր պլանավորել էին ահաբեկչություն իրականացնել Նյու Յորքում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ABC News-ին:
ԱՄՆ-ի իշխանությունները կասկածում են, որ ձերբակալվածները ենթարկվել են ԻՊ խմբավորման քարոզչական մշակմանը:
ՀԴԲ-ի տեղեկատվության համաձայն՝ երկու կին՝ 20 և 30 տարեկան, փորձել են պայթուցիկ սարքավորում հավաքել, սակայն չի պարզաբանվում՝ արդյոք դա նրանց հաջողվե՞լ է, թե՞ ոչ:
Հաղորդվում է նաև, որ ԻՊ-ի ահաբեկիչների հետ կապերի կասկածանքով ձերբակալությունների թիվն ավելացել է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից