Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին 

«Առերեսվելով սեփական պատմությանը` Թուրքիան կառողջացնի իր հասարակությանը». Մուրադ Բելգե

Հասարակություն

Չանաքքալեի ճակատամարտի հիշատակումն ապրիլի 24-ին միջազգային հանրության համար ևս մեկ ապացույց է, որ թուրքական պետությունը սեփական ամոթալի անցյալը կոծկելու համար հերթական քայլն է ձեռնարկել: Թուրքիայի պատրաստած Չանաքքալեի ծրագրերը չեն կարող փոխել որևէ մեկի հայացքները 1915-ի նկատմամբ: Այս մասին ընդգծում է հայտնի թուրք մտավորական, ակադեմիկոս, քաղաքացիական ակտիվիստ Մուրադ Բելգեն «< /span>Արմենպրես»-ի հետ զրույցում` պատասխանելով մի շարք այլ հարցերի:

-Պարոն Բելգե, տարիներ առաջ դուք հրապարակել էիք գիրք «Հայերը գրականության մեջ» խորագրով, միաժամանակ Դուք Բիլգի համալսարանում գրականության դասախոս եք: Ձեր ուսանողներն ի՞նչ տեսակետներ ունեն հայերի մասին:

-Ուսանողներիս մեջ կան նաև ծագումով հայեր: Այսինքն նրանցից շատերի համար հայը չտեսնված, անհայտ անձ չէ, հակառակը, օրինակելի կուրսընկեր է: Ըստ էության նախապաշարմունքներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ մարդիկ իրար չեն ճանաչում: Մեր ակադեմիական միջավայրում նման բան չկա:

-Երկար տարիներ Դուք մի շարք այլ թուրք մտավորականների հետ Հայոց ցեղասպանության հարցում թուրքական պետական ժխտողականության դեմ ձեր ձայնը փորձել եք լսելի դարձնել: Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ ձայնն է այսօր բարձր՝ ձեր, թե թուրքական իշխանությունների:

-Պետությունները և կառավարությունները մշտապես և ամենուր հնարավորություններ ունեն իրենց ձայնն ամենից բարձրը դարձնելու համար: Սակայն դուրս եկող ձայնի «բարձրությամբ» չի կարող պայմանավորված լինել ասելիքի հավաստիությունը: Պատմական պատճառներից ելնելով, որոնց մեջ այժմ խորանալ չեմ ցանկանում, հայերի կոտորածի թեմայով Թուրքիայում միայն մեկ ձայն էր դուրս գալիս: Ավելի ճիշտ, գուցե այլ ձայներ էլ էին լինում, սակայն լսվում էր դրանցից միայն մեկը: Իսկ 2005 թվականին հայերի վերաբերյալ մեր կազմակերպած սեմինարից հետո այս մենաշնորհը դադարեց մենաշ նորհ լինելուց: Առհասարակ ցեղասպանությունների և մասնավորապես հայերի կոտորածի վերաբերյալ շատ լուրջ ակադեմիական աշխատանքներ հրատարակվեցին:

Եթե կրկին շարունակենք «ձայնի» այլաբանությունից խոսել, ապա պետք է նշեմ, որ «սովորելը» մի բան է, որն արվում է անձայն: Մարդը կարդում է, հասկանում, գլուխը թափահարում, գուցե նաև հոգոց հանում, սակայն դրանից հետո չի բղավում և աղաղակում: Սակայն եթե գա մի օր, երբ անհրաժեշտ լինի ձայն հանել, օրինակ, եթե որևէ մեկը հարցնի, թե «ի՞նչ է պատահել 1915-ին», ոչ թե մեկ, այլ առնվազն երկու ձայն դուրս կգա: Այս գործընթացն արդեն որոշակի ժամանակահատված է, ինչ տեղի է ունենում Թուրքիայում:

-Ինչպե՞ս եք մենկաբանում Գալիպոլիի տոնակատարությունները հենց ապրիլի 24-ին կատարելու մասին որոշումը:

-Գալիպոլիի նախապատրաստությունները, ինչպես բացատրեցի ավելի վաղ, մի իրադարձություն պետք է համարել, որը տեղավորվում է պետությունների «բարձր ձայն հանելու» հնարավորությունների հետ: Ներկայիս իշխանական կուսակցությունը մի քաղաքական ուժ է, որն իր իշխանության առաջին շուրջ տասը տարվա և հետագա տարիների միջև ապշեցնող տարբերակում է դնում: Հայերի կոտորածը Չանաքքալեի պատերազմի ներքո «խեղդելու» նախապատրաստություններն էլ այս երկրորդ շրջանի մտածելակերպն ու մոտեցումներն ի ցույց դնող փաստ են:

2015-ը՝ հարյուրերորդ տարելիցը, կարող է հանգեցնել սեփական պատմության հետ ի վերջո Թուրքիայի առերեսմանը: Սա հստակ անհրաժեշտություն է: Հատկապես սա անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան առողջացնի իր հասարակական հոգեբանությունը:

Չանաքքալեի պատերազմը Թուրքիայի ազգային պատմության կարևոր իրադարձություններից է: Այստեղ տարած հաղթանակը տոնելու ցանկությունը իհարկե հասկանալի և ընդունելի է: Սակայն սա պատճառ չի կարող լինել նույն ժամանակ տեղի ունեցած պատմական անփառունակ էջերը փակել տալու համար:

-Ինչպիսի՞ն պետք է լինի միջազգային հանրության վերաբերմունքն այս միջոցառումներին:

-Թե Չանաքքալեի միջոցառումները նախաձեռնելը, թե հայերի կոտորածը մոռացության տալու փորձերը թույլ հնարավորություններ էին, սակայն պետք է նշենք, որ դրանք Թուրքիայում ազդեցիկ եղան: Մի փոքր հանգստացրեցին նրանց, ովքեր չեն ուզում լսել «կոտորած» բառը (իսկ նրանց թիվը քիչ չէ)… Ո՞րն է լինելու սրա ազդեցությունն աշխարհում. միջազգային հանրությունը ստիպած չէ 1915 թվականի դեպքերը դիտարկել Թայիփ Էրդողանի և նրա կուսակցության դիտակետից: Բացի այդ նրանք, ովքեր իմանալու էին կատարվածի մասին, արդեն վաղուց գիտեն դա: Այս իրավիճակում, Թուրքիայի պատրաստած Չանաքքալեի ծրագրերը չեն կարող փոխել որևէ մեկի հայացքները 1915-ի նկատմամբ: Այս ամենը միայն ավելի կամրապնդի արդեն իսկ գոյություն ունեցող դատապարտումը, որն ասում է. «Այս ամոթը շարունակելու համար այս տարի էլ ա՞յս միջոցն եք գտել»:

-Դուք տարբեր առիթներով հայտարարել եք, որ հայ ժողովրդի կողքին եք: Որտե՞ղ եք պատրաստվում լինել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի օրը:

-Եթե որևէ խնդիր չլինի, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից եկած հրավերով կլինեմ Լոս Անջելեսում:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Լուսանկարը` Taraf

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաԶենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր Եվրոպայից
Ամենադիտված