Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին 

Ներելով ու Քրիստոսի լույսը մեր մեջ ունենալով` դիմավորենք Սուրբ Հարության տոնը. Բագրատ Սրբազան

Հասարակություն

Ավագ շաբաթը քրիստոնյաների կյանքի կարևորագույն շրջանն է, որը կոչվում է նաև չարչարանաց շաբաթ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ.Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի պատգամն է, որ այս շրջանում մարդիկ ներեն իրար, գժտվածները հաշտվեն, միմյանց փոխադարձաբար հասկանան: «Ավագ հինգշաբթի օրվանից է սկսվում մեր տերունական ճանապարհորդությունը' Վերջին ընթրիքի խորհրդի հաստատումը, Ոտնլվա, Մատնության գիշերը, որը տեղափոխվում է նաև ավագ ուրբաթ: Այնուհետև խաչելության և թաղման խորհուրդներն են, ճրագալույց, որից հետո սպասելու ենք մեծ Հարությունը դիմավորելուն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնեց Բագրատ Սրբազանը:

Անդրադարձ կատարելով մեր օրերին' Սրբազան Հայրը շեշտեց, որ շատ բան չի փոխվել Քրիստոսի ժամանակներից, երբ Տերը մատնվեց հացով և համբույրով:

«Այս մեկ շաբաթը հետևում էի մամուլին, պետք է ասեմ, որ հարցականների առջև եմ ինքս ինձ հայտնաբերել: Զարմանալիորեն ավագ շաբաթի այս ողջ ընթացքում առօրեականից դուրս ոչինչ չի արվում: Կան շրջաններ, որոնցում մեր կյանքի արտահայտությունները պետք է փոխվեն, իսկ այս ընթացքը մեր ամենօրյա կյանքից դուրս պահանջներ ունի մեզ: Եթե ցանկանում ենք ճշմարտության քարոզ անել, հասարակության առողջությունն ու հոգևոր ընկալումը մեծացնել, սովորականից դուրս քայլեր պետք է անենք»,-ընդգծեց հոգևորականը: Նա կոչ արեց չզբաղվել ինքնահնար քրիտոնեությամբ: «Հարության առանցքը կազմում Քրիստոսը, եթե չկա Քրիստոսի անձը, մնացած բաներն ունայն են: Արժեքներն իմաստ չեն ունենա, եթե անձը գոյություն չունի»,- հավելեց Սրբազանը:

Պահեցողության շրջանում զանազան կերակուրներից հրաժարված հավատացյալներին Տ.Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը խորհուրդ տվեց այն ավարտել Հաղորդություն ստանալով: «Իմ խորհուրդն է, որ մեր ժողովուրդը շաբաթ երեկո կամ կիրակի առավոտյան, ովքեր հատկապես գտնվել են պահեցողության ճանապարհորդության մեջ, գնան եկեղեցի, Տիրոջ Հարության ավետիսը իրար փոխանցեն, հաղթանակի զգացումով լինեն, ստանան հաղորդությունն ու Տիրոջ լույսը տանեն իրենց տները»,- ասաց նա:

Անդրադառնալով Զատկի օրը տոնելու ժողովրդական ավանդույթներին' Բագրատ Սրբազանը նկատեց, որ մարդիկ այն կապում են ձու ներկելու, տարատեսակ ուտելիքներ պատրաստելու և ընտանիքով սեղանի շուրջ հավաքվելու հետ, ինչը լավ ավանդույթ է ու պետք է պահպանել: Բագրատ Սրբազանը փաստեց, որ շատացել են մարդիկ, ովքեր եկեղեցուց լույս են տանում իրենց տները: «Ոմանք գիտակցաբար են դա անում, ոմանք' անգիտակցաբար, բայց շարժումը տեսնում եմ դեպի լույսը գնալու»,- ավելացրեց Սրբազանը:

Սուրբ Զատկի օրերին եկեղեցականները տարբեր այցելություններ կունենան խոցելի խավերի ընտանիքներին, զորամասեր, տնօրհնեքի արարողություն կանցկացնեն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաԶենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր Եվրոպայից
Ամենադիտված