Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակ Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետ Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացել ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանին ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականություն Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունը Կիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել է Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Վոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում Զելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետ 

Լոզանի բանակցություններում բեկումը կապված է նաև Իրանի նոր քաղաքականության հետ. Շտայնմայեր

Աշխարհ

Առաջընթացը, որը ձեռք է բերվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում, հնարավոր դարձավ, այդ թվում՝ այն փոփոխությունների շնորհիվ, որոնք տեղի են ունեցել Իրանի քաղաքականության մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտնել է ԱՌԴ հեռուստաալիքի եթերում:

Նրա գնահատմամբ՝ Իրանում ուժեղացել են այն մարդկանց դիրքերը, «ովքեր հասկանում են, որ երիտասարդ սերնդին հարկավոր է ավելին, քան երկիրը միջուկային տերության վերածելու ֆանտազիան»: Այդ քաղաքական գործիչները փորձում են երիտասարդությանը ապագայի հեռանկար տալ, ասել է Շտայնմայերը:

«Դրա համար հարկավոր են տնտեսական փոխանակում, տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն և, անշուշտ, պատժամիջոցներից ազատում»,- ընդգծել է ԱԳ նախարարը: Նրա կարծիքով՝ Լոզանի պայմանավորվածությունները լավ հիմք են իրանական միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնություն կնքելու համար: Հիմնական կետերը, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, նվազագույնի են հասցնում, «որքանով դա հնարավոր է», Իսլամական Հանրապետության կողմից ատոմային զենքի ստեղծման վտանգը, նշել է Շտայնմայերը:

«Մեր կողմից մենք պետք է հավաստիացնենք Իրանին, որ եթե նա պաշտպանի այդ կետերը, ապա մենք պատրաստ կլինենք չեղյալ հայտարարել տնտեսական պատժամիջոցները»,- եզրափակել է նախարարը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ Շվեյցարիայում ձեռք բերված համաձայնությունները հիմք են դնում Իրանի հետ հանրագումարային շատ լավ համաձայնագրի կնքման համար: Նրա կարծիքով՝ բանակցությունների մասնակիցների բռնած դիրքը հեռանկարում թույլ կտա խուսափել սպառազինությունների մրցավազքից Մերձավոր Արևելքում:

Ֆրանսիայից նրա պաշտոնակից Լորան Ֆաբիուսն արձանագրել է, որ առջևում դեռ շատ աշխատանք կա: Նրա խոսքով՝ այժմ կողմերը թևակոխել են «բանակցային գործընթացի նոր փուլ»: «Կփորձենք էլ ավելի առաջ շարժվել»,- հավելել է նախարարը:

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «կարևոր բնագիծ» է համարել Լոզանում կայացած բանակցությունների արդյունքները: Նրա խոսքով՝ համաձայնագիրը «եզակի, բարդագույն փաստաթուղթ է, որը պետք է մշակվի բոլոր մանրամասներով»: «Դրա համար կօգտագործվի մինչև հունիսի վերջն ընկած ժամանակը: Հուսով ենք, որ երկարաձգում չի պահանջվի»,- հավելել է Ռյաբկովը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հատուկ հայտարարություն է արել մամուլի համար՝ նշելով, որ Վաշինգտոնն իր դաշնակիցների ու գործընկերների հետ «պատմական փոխըմբռնման է հասել Իրանի հետ»:

«Ես համոզված եմ, որ եթե այդ շրջանակային համաձայնությունը բերի վերջնական համապարփակ գործարքի, ապա այն կամրապնդի թե մեր երկրի, թե մեր դաշնակիցների, թե ամբողջ աշխարհի անվտանգությունը»,- ասել է Օբաման: Նրա խոսքով՝ Լոզանի համաձայնությունը «լավ գործարք է, գործարք, որը համապատասխանում է մեր գլխավոր նպատակներին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ
Ամենադիտված