Ըմբշամարտիկներն այցելել են դիրքերում վիրավորված նախկին ըմբիշ զինվորին
Սպորտ
«Հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Եղիազարյանը հայկական բանակում իր պարտքը կատարելիս, հակառակորդի գնդակից հրազենային վնասվածք է ստացել և արդեն 4 տարի գամված է անկողնուն: ՀՀ ՊՆ-ի աջակցությամբ կատարվել է վիրահատություն, սակայն, Գևորգը դեռ ամբողջությամբ չի ապաքինվել, բժիշկների պնդմամբ անհրաժեշտ է կատարել 2-րդ վիրահատությունը: Տեղեկանալով այդ մասին հունահռոմեական ոճի ըմբիշներ` օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Կարեն Մնացականյանը և Արսեն Բադալյյանն երեկ այցելել են Գևորգ Եղիազարյանին ու նրան հանձնել դրամական օգնություն: Տղաները Գևորգին մաղթել են հաջող վիրահատություն և շուտափույթ ապաքինում: Կեցցե՛ն մեր մարզիկները, ովքեր մեկ անգամ ևս ապացուցեցին, որ մարզաշխարհի ներկայացուցիչները շատ համախմբված են՝ միշտ պատրաստ, իրենց հնարավորությունների սահմաններում, օգնելու մեկմեկու,- գրում է wrestling.am-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ