Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու 

Ինչո՞ւ դպրոցն անցավ Մայր Աթոռի հոգածության ներքո, ի՞նչ արդյունք է ակնկալվում. մեկնաբանում են մասնագետները

Հարցազրույցներ

Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը, ՀՀ կառավարության որոշմամբ, պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերածվել է հիմնադրամի՝ անցնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության տակ: Դպրոցը Մայր Աթոռի ենթակայությամբ դառնալու է հումանիտար ուղղվածությամբ նախամասնագիտական ավագ դպրոց: Մեկնաբանելով դպրոցի նոր կարգավիճակը՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց.

«Նախատեսվում է ուժեղացնել հումանիտար հոսքը. բնագիտական հոսքը թողնում ենք: Աջակցություն կունենանք նաև Մայր Աթոռից: Աջակցությունը կլինի զանազան` և՛ ուսումնանյութական բազայի, և՛ շենքի պայմանների բարելավման տեսանկյունից:

Մայր Աթոռը ցանկություն ունի, որ Հայոց լեզուն, Հայոց պատմությունը, գրաբարը արևմտահայերենը, Հայ եկեղեցու պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը ուժեղացնենք, լավացնենք»:

Տիկին Հովհաննիսյանի կարծիքով՝ դպրոցի կարգավիճակի փոփոխությամբ ոչ մի խնդիր չի կարող առաջանալ, քանի որ աշակերտները նույն առարկաներն են սովորելու. օրենքին հակասող ոչինչ չկա:

Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ կարգավիճակից ելնելով՝ աշակերտների կողմից բողոքներ, հեռացման դիմումներ չեն եղել:

Նույն թեմայի շուրջ զրուցեցինք նաև Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի հետ, ով ևս ողջունում է այս գաղափարը.

«Կրթության տեսակետից այստեղ ոչինչ չի փոխվում: Փոխվում է կառավարման ձևը: Դպրոցը դառնում է հիմնադրամ, ոչ թե ՊՈԱԿ: Դպրոցն ունենում է ոչ թե կառավարման խորհուրդ, այլ` հոգաբարձուների խորհուրդ, և դա բոլորովին չի նշանակում, թե աշխարհիկ կրթությունից անցնում ենք հոգևոր կրթության: Բոլորովին»:

Անահիտ Բախշյանը հիշեցնում է` Էջմիածնում Մայր Աթոռի հոգածության ներքո ևս մեկ դպրոց կա, որտեղ որակյալ կրթություն է ապահովված: Ճանաչելով դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին՝ տիկին Բախշյանը վստահ է, որ այստեղ ևս կապահովվի բարձր մակարդակով կրթություն:

Հարցին, թե մեր հասարակությունը բազմաշերտ է, և հնարավոր է՝ այդ դպրոցի աշակերտներից ոմանք չհարեն Հայ Առաքելական եկեղեցուն, այս դեպքում լուծումը ո՞րն է լինելու, տիկին Բախշյանն ասաց. «Այն, որ դպրոցը սկսում է գործել Մայր Աթոռի հոգածության ներքո, դեռ չի նշանակում, որ որևէ ընտանիքի երեխա, որը հայ առաքելական եկեղեցուն չի հարում, պետք է դուրս մնա կրթությունից՝ չնայած նրան, որ մեր երկրում «Կրթության մասին օրենքում» ասվում է, որ ծնողն ինքն է ընտրում դպրոցը: Այդ դեպքում ծնողը կարող է ընտրել այլ դպրոց, եթե այդտեղ իր խղճի ազատության հետ կապված ինչ-որ քայլ լինի: Թեև ես դա բացառում եմ:

Կարծում եմ, որ քրիստոենական կրթությունը, բարոյական նորմերը, որոնք մենք ուզում ենք տեսնել մեր հասարակության մեջ, գուցե եկեղեցին, Մայր Աթոռը այս դպրոցում կկարողանան սերմանել աշակերտների մեջ»:

Ն. Ա.

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները Երկրի անտառները՝ երեք չափումներով. ստեղծվել է ծառային էկոհամակարգերի աշխարհում ամենամեծ ատլասը (տեսանյութ) Ինչ է թաքնված համացանցում թեմաների հանրաճանաչության հետևում․ մշակվել է այցելությունների կանխատեսման նոր մեթոդ Միխայել Շումախերի եզակի սուպերքարն աճուրդի կհանվի՝ ղեկին նստած մրցարշավորդի լուսանկարների հետ միասին (Լուսանկարներ) Հին եգիպտական մումիաների առեղծվածը․ գիտնականները պարզել են, թե ինչով էին զմռսում սրբազան կոկորդիլոսներին (լուսանկարներ) Ութ երկիր կոչ է արել Պաղեստինում խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2027 թվականի սկզբին «Ուժեղ Հայաստան»-ը հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ. Սպիտակ համայնքի համայնքապետի թեկնածու Ամստերդամի օդանավակայանում առգրավել են 26 հազվագյուտ կրիա, որոնք կազմում են վայրի պոպուլյացիայի գրեթե 10 տոկոսը Բուդապեշտի օդանավակայանում ձերբակալել են երկու նիդեռլանդցու՝ 72 կգ մարիխուանայով լի ճամպրուկներով Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ձևավորվել է դրոններով մրցավազքի Հայաստանի ազգային հավաքականը (Լուսանկարներ) Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացու «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավորներ Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներ Գերմանիայի և Ուկրաինայի բանակցություններում անօդաչուների արտադրության շուրջ խնդիրներ են առաջացելԼոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կրետեի ափերի մոտ մի քանի ժամում ավելի քան 1 000 միգրանտի են փրկել Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին «Մենք ընկնում ենք, երեսուն մետր»․ ինչպես է Տու-104-ը 50 տարի առաջ վթարի ենթարկվել Սոլնեչնոգորսկի մոտԲժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասինԳերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվելՄեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտելՄյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Ամենադիտված