«Հրապարակ». Դատապարտյալները սպասողական վիճակում են
Հայկական Մամուլ
Կալանավայրերում իրենց պատիժը կրող դատապարտյալները սպասողական վիճակում են: Այս օրերին ՔԿՀ պատերի տակ ամենից շատ քննարկվող թեման է՝ կլինի՞ համաներում, թե՞ ոչ, ե՞րբ կլինի և ո՞ւմ վրա կտարածվի: Գրում է «Հրապարակ»-ը:
Փաստաբանական մեր աղբյուրը, ով գրեթե ամեն օր այցելում է քրեակատարողական հիմնարկ, նշեց, որ այս օրերին կալանավորները մեկը մյուսի հետ, ինչպես նաև դրսից այցելած փաստաբաններից, ուժային կառույցների ներկայացուցիչներից փորձում են պարզել, թե համաներումը որքանով կազդի իրենց վրա:
Ակնկալվող համաներմամբ առավել կարևորվում են դատավորների կայացնելիք դատական ակտերը, քանի որ դրանից է կախված՝ տվյալ անձի վրա համաներումը կազդի, թե ոչ որքանով: Փաստաբանը վստահեցրեց, որ, այս հանգամանքից օգտվելով, մի շարք դատավորներ այժմ չեն շտապում գործերն ավարտել և վճիռներ կայացնել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ