Սաուդյան Արաբիայի և Եմենի սահմանին ռազմական բախումներ են սկսվել
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի բանակը Եմենի հետ սահմանին զինված գործողություններ է սկսել` ընդդեմ հուսիթ ապստամբների: Այս մասին հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»` հղում անելով աղբյուրներին:
Ռազմական գործողություններն անցկացվում են «Ալբ» անցակետի մոտակայքում` Քաթաֆ շրջանի տարածքում:
Աղբյուրի խոսքով` Սաուդյան Արաբիայի բանակը մարտեր է վարում ուղղաթիռների օգնությամբ, ինչպես նաև «կատյուշաներ» է կիրառում մարտական գործողություններում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանը Եմենից 225 օտարեկրյա քաղաքացի է արտահանել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից