«ՀԺ». Ապրիլի 24-ին քաղաքացիները հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր թույլատրվելու է ժամը 14.00-ից հետո
Հայկական Մամուլ
«ՀԺ» աղբյուրների պնդմամբ, ապրիլի 24-ին քաղաքացիները հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր թույլատրվելու է միայն ժամը 14.00-ից հետո: Մինչ այդ՝ Եղեռնի զոհերին հարգանքի տուրք են մատուցելու օտարերկրյա պատվիրակությունները:
Սպասվում է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդում են լինելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ 120 հոգանոց պատվիրակությունով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է համարվում նաեւ Հռոմի Պապի եւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու այցը: Բացի սա՝ լինելու են օտարերկրյա բարձրաստիճան այլ պատվիրակություններ եւս:
Այս կապակցությամբ անվտանգության բացառիկ միջոցառումներ են ձեռնարկվելու: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը երեկ մեր թղթակցի հարցին ի պատասխան, ոչ հաստատել, ոչ էլ հերքել է սահմանափակումների մասին տեղեկությունները:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից