Սինդբադ անունով կատուն առանց ուտելիքի ու ջրի Եգիպտոսից հասել է Մեծ Բրիտանիա
Այլ
Սինդբադ անունով կատուն Եգիպտոսից բեռնափոխադրող նավով հասել է Մեծ Բրիտանիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նա 17 օր մնացել է առանց ուտելիքի և ջրի: Կենդանուն հայտնաբերել են բեռնափոխադրող Mediterranean Lines ընկերության աշ խատակիցները' նավից կատվի ձայն լսելուց հետո:
Ութ ամսական կատուն հարմարավետ տեղավորվել էր տուփերից մեկում:
Կենդանիների պաշտպանության ոլորտի բրիտանացի մասնագետները անհավանական ու յուրօրինակ են համարել նրա 17-օրյա ուղևորությունը: Կատվին նախ տարել են անասնաբույժի մոտ, իսկ այժմ գտնվում է հատուկ հսկողության տակ: Սինդբադի համար տեր կորոնեն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ