Ֆրանսիայում զինվորական քոլեջի չորս ուսանող մեղադրվում է մզկիթի ռմբակոծության մեջ
Աշխարհ
Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել չորս դեռահասի դեմ, ովքեր մեղադրվում են Մոնպելիե քաղաքի մզկիթում պայթյուն նախապատրաստելու մեջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Նրանց տեղեկություններով` խոսքը վերաբերում է ռազմական քոլեջի 16-ից 17 տարեկան սաներին:
Նշվում է, որ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել հանցավոր խմբավորում կազմակերպելու մեջ: Աշակերտների մոտ հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր և զենք է: Նրանք նաև պայթուցիկ սարքեր տեղծելու մասին տեղեկատվություն են հավաքել և այցելել ենթադրյալ ահաբեկչական հարձակումն իրականացնելու վայրը:
Ֆրանսիայի օդուժի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ հետաքննության տակ գտնվող ուսանողները մոտ ապագայում կհեռացվեն քոլեջից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից