Բրիտանացի ուսուցիչները դժգոհում են աշակերտների շրջանում տիրող աղքատությունից
Աշխարհ
Բրիտանացի ուսուցիչները դժգոհում են, որ որոշ աշակերտներ ապրում են այնպիսի պայմաններում, որ հիշեցնում է վիկտորյան ժամանակաշրջանը: Նրանց խոսքերով`աշակերտները երբեմն ոչինչ չունեն ուտելու, իսկ այն հագուստը, որով նրանք գալիս են դպրոց` բավարար տաք չէ եղանակի համար: Այս մասին հայտնել է BBC-ն:
Դպրոցների ուսուցիչների և տնօրենների NASUWT արհմիությունը հայտարարել է, որ ուսուցիչները ստիպված են ավելի շատ գործ ունենալ աշակերտների ընտանիքներում առկա վատ կենսապայմանների հետևանքների հետ:
Որոշ ուսուցիչների խոսքերով` երբեմն իրենք դպրոց են բերում իրենց սնունդը, որպեսզի կերակրեն երեխաներին:
Միևնույն ժամանակ Պահպանողական կուսակցությունը հաղորդել է, որ պահպանողականների և լիբերալ-դեմոկրատների կոալիցիայի իշխանության ժամանակ աղքատության մեջ ապրող երեխաների թիվը կրճատվել է 300 հազարով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ