Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու 

Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Սուրբ Հարության տոնի առթիվ

Հայաստան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ հղել Տեր Հիսսւո Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ,  կաթողիկոսի պատգամի մեջ ասված է.

«Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի Հայրենիս և ի Սփյուռս,

Քրիստոսի հրաշափառ Հարության ուրախությունն է վերստին թևածում մեր հոգիներում: Բերկրում ենք յուղաբեր կանանց նման, ովքեր թափուր տեսան Փրկչի գերեզմանը և հրեշտակներից լսեցին Նրա Հարության ավետիսը: Ցնծում ենք վերնատանը հավաքված առաքյալների և Էմմավուսի ճամփորդների պես, որոնց հարուցյալ Տերը երևաց և փարատեց նրանց տարակույսներն ու տրտմությունը: Հարության լույսի շողերով այլևս լուսավորված է խավարյալ երկինքը, թոթափված են խաչելության վիշտն ու տխրությունը: Բացված է դրախտը և խորտակված է դժոխքը, պարտված է մահը և հաղթանակած՝ կյանքը:

Քրիստոս՝ Փրկիչ մեր Տերը, խաչի վրա Իր զոհագործությամբ և հրաշափառ Հարությամբ մարդկության համար դարձավ փրկության պատարագ, որ բաշխվում է ամենուր՝ հավատքով ընդունողներին: Տերունական անգին փրկագործությունը Երկնից արքայությունը ժառանգելու շնորհին է արժանացնում հավատացյալ հոգիներին, ինչպես և շարականագիրն ասում է. «Յարեաւ խաչեալն եւ յարոյց զձեզ ընդ ինքեան»:

Մեր ժողովրդի ընթացքը պատմության հոլովույթներում հաճախ եղավ նմանություն Քրիստոսին: Հաճախ չարչարանաց Գողգոթա բարձրացանք, խաչակից եղանք Տիրոջը և Նրա Հարության հավատքով հարություն առանք: Տիրոջ շնորհով մեր ժողովուրդը հաղթահարեց իր դեմ մոլեգնած դավերն ու ավերները, հալածանքներն ու կոտորածները և վառ պահեց հույսը իր վերածննդի, իր ապահով ու լուսավոր կյանքի:

Քրիստոսի Սուրբ Հարության լուսապայծառ տոնի այս հիասքանչ օրը մենք աղոթում ենք նաև Ցեղասպանության մեր նահատակների համար: Մեկ դար առաջ էր, երբ մեր ժողովրդի զավակները հայ և քրիստոնյա լինելու համար անլուր տառապանքներով Ցեղասպանության ենթարկվեցին: Նրանք նահատակության պսակն ընդունեցին առաքյալի խոսքի ճշմարտությունն ունենալով իրենց սրտում. «Եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերուի, Աստծուց շինուած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում» (Բ Կորնթ. Ե 1): Աշխարհին, ողջ մարդկությանը մեր ժողովուրդը իր նահատակությամբ և իր հարուցյալ կյանքով վկայեց հարության հրաշքի ճշմարտությունը: Եղանք խաչյալ, եղանք վշտահալած, բայց ոչ հուսահատ, եղանք վիրավոր, բայց ոչ տկար, աշխարհասփյուռ, բայց ոչ անհայրենիք: Կորուսյալ հայրենիքի սերը սրտում' մեր ժողովուրդը պատմական Հայաստանի արևելյան հատվածում վերակերտած պետականության ներքո և սփյուռքի համայնքներում նոր կյանք վերընձյուղեց՝ հավաստելով, որ իր կենաց ծառը՝ հավատքի անսասան վեմին արմատացյալ, կենսատու զորությամբ պտղաբերում է և ազգն ու հայրենիքը շենացնող զավակներ ծնում:

Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման համար մեկ դար պայքարեցինք և շարունակում ենք պայքարել' արդարության հաղթանակի հավատով: Աշխարհը երբեմն լսեց մեզ, երբեմն անտեսեց, որովհետև միշտ չէ որ ունկնդիր է և հավատարիմ Քրիստոսի բերած խաղաղության և մարդկանց մեջ հաճության պատգամին, ի հետևանս որի' մարդկության նորագույն պատմությունը կրկին մթագնեց նոր ցեղասպանությունների և պատերազմների խավարով: Այսօր էլ մարդկային կյանքն ալեկոծվում է հակամարտություններով ու արյունահեղություններով: Մարդկության օրրան Երկիր մոլորակի վրա տենչալի խաղաղությունը և համընդհանուր հաճությունն ու համերաշխությունը տակավին մնում են որպես չիրականացված երազանք:

«Աստուած մահ չի ստեղծել, եւ Նա չի ուրախանում ողջերի կորստեան համար»,- ուսուցանում է աստվածաշնչյան իմաստությունը (Իմաստ. Ա 13): Ավելին' խաչյալ և հարուցյալ Իր Միածին Որդու միջոցով Աստված պարգևել է շնորհը մահվանից հառնելու, որը պարտավորեցնում է ազգերին և պետություններին միասնական ու միահամուռ կամք դրսևորել՝ կանխելու համար մարդկության խաղաղությունն ու բարօրությունը վտանգող սպառնալիքները, առավել նախանձախնդիր լինելու արդարության ու ճշմարտության հաստատման, եղեռնագործությունների համընդհանուր դատապարտման գործում, այլապես աշխարհի չարաղետ ընթացքները պիտի շարունակեն առաջնորդել դեպի նոր ողբերգություններ: Մարդկությունը պարտք ունի սրբելու աշխարհում ծովացող արցունքը, լուսավոր մանկություն երազող որբ ու կարոտյալ երեխաների անօգնական հայացքների, լաց ու ճիչի առջև լռեցնելու որոտները մահաբեր զենքերի, արմատախիլ անելու աղքատության չարիքը: Խաչելությունն աշխարհում պետք է հաղթահարվի և փոխարինվի հարությամբ:

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, այսօր, երբ ունկնդիր ենք «Յարեաւ խաչեալն և յարոյց զձեզ ընդ ինքեան» ավետիսին, քաջալերվենք հոգով, ապրենք որպես Քրիստոսի հետ մահից վեր հառնած ժողովուրդ, Քրիստոսին հավատարիմ և հարության զորությունն ունեցող ժողովուրդ: Դիմագրավենք մեր կյանքի մարտահրավերները և նեղությունների ու դժվարությունների չարչարանաց մեր խաչը ծաղկյալ դարձնենք բոլորանվեր մեր ջանքերով, հայրենանվիրումի ու ազգանվիրումի նոր գործերով: Ազգային, պետական, հասարակական մեր կյանքը, հոգևոր-եկեղեցական մեր անդաստանը շենացնենք «զի Աստուած ը նդ մեզ է» աներկբա հավատով և քայլենք դեպի վերելքի նոր հորիզոններ և դեպի հաղթանակը մեր արդար դատի:

Քրիստոսի Սուրբ Հարության տոնի խնդությունը Մեր հոգում' Մեր բարեմաղթանքներն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին' Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին, քույր Եկեղեցիների շնորհազարդ հոգևոր Պետերին:

Մեր Տիրոջ հրաշափառ Հարության ավետիսով ողջունում ենք Սուրբ Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին և Առաջին Տիկնոջը, ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն' մաղթելով արգասալի ծառայություն և նորանոր ձեռքբերումներ՝ հանուն մեր երկրի հզորության և մեր ժողովրդի բարօրության ու առաջընթացի: Մեր բարեմաղթանքները և օրհնությունն ենք բերում այստեղ ներկա Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Նախագահ տիար Պերճ Սեդրակյանին և Միության անդամներին, ովքեր հայրենիքում անցկացնում են Միության տարեկան համագումարը: Սուրբ Հարության ավետիսով Մեր օրհնությունն ենք բերում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին' մաղթելով գործոց հաջողություններ՝ ի խնդիր մեր երկրների բարեկամության ամրապնդման և գործակցության զորացման:

Քրիստոսի Հարության տոնի առիթով շնորհավորում ենք հավատավոր Մեր զավակներին ի սփյուռս աշխարհի և մեր Սուրբ Եկեղեցու ուխտյալ սպասավորներին՝ բերելով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և հայցելով զորակցությունն ու ամենառատ շնորհները հարուցյալ մեր Փրկչի:

Աղոթում ենք, որ Ամենակալն Աստված Իր անսահման ողորմության ներքո պահպանի աշխարհը համայն, զորացնի մարդկանց սրտերում խաղաղության, արդարության ու ճշմարտության հոգին և օրհնի ապահով ու երջանիկ կյանք կառուցելու մարդկային ջանքերը: Մեր հայցն ենք բարձրացնում երկինք, որ Տերը խաղաղ պահի մեր հայրենիքը, հավատքով պայծառ և ոգով արի' աշխարհասփյուռ մեր ժողովրդին և Իր կենարար շնորհներով առաջնորդի ընթանալու դեպի կյանքի լուսավոր հորիզոններ:

Թող հարուցյալ Տիրոջ սերը և խաղաղությունը լինեն մեզ հետ' այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները Երկրի անտառները՝ երեք չափումներով. ստեղծվել է ծառային էկոհամակարգերի աշխարհում ամենամեծ ատլասը (տեսանյութ) Ինչ է թաքնված համացանցում թեմաների հանրաճանաչության հետևում․ մշակվել է այցելությունների կանխատեսման նոր մեթոդ Միխայել Շումախերի եզակի սուպերքարն աճուրդի կհանվի՝ ղեկին նստած մրցարշավորդի լուսանկարների հետ միասին (Լուսանկարներ) Հին եգիպտական մումիաների առեղծվածը․ գիտնականները պարզել են, թե ինչով էին զմռսում սրբազան կոկորդիլոսներին (լուսանկարներ) Ութ երկիր կոչ է արել Պաղեստինում խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2027 թվականի սկզբին «Ուժեղ Հայաստան»-ը հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ. Սպիտակ համայնքի համայնքապետի թեկնածու Ամստերդամի օդանավակայանում առգրավել են 26 հազվագյուտ կրիա, որոնք կազմում են վայրի պոպուլյացիայի գրեթե 10 տոկոսը Բուդապեշտի օդանավակայանում ձերբակալել են երկու նիդեռլանդցու՝ 72 կգ մարիխուանայով լի ճամպրուկներով Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ձևավորվել է դրոններով մրցավազքի Հայաստանի ազգային հավաքականը (Լուսանկարներ) Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացու «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավորներ Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներ Գերմանիայի և Ուկրաինայի բանակցություններում անօդաչուների արտադրության շուրջ խնդիրներ են առաջացելԼոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կրետեի ափերի մոտ մի քանի ժամում ավելի քան 1 000 միգրանտի են փրկել Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին «Մենք ընկնում ենք, երեսուն մետր»․ ինչպես է Տու-104-ը 50 տարի առաջ վթարի ենթարկվել Սոլնեչնոգորսկի մոտԲժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասինԳերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվելՄեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտելՄյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Ամենադիտված