ԼՂՀ Նախագահն ու Ռուբեն Վարդանյանը ծանոթացել են ՊԲ զինծառայողների համար բնակելի թաղամասի կառուցման աշխատանքներին
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը բարերար Ռուբեն Վարդանյանի հետ միասին ապրիլի 5-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ և ծանոթացել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների ընթացքին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն ընդգծել է, որ նման ծրագրերը մեծապես նպաստում են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը և Արցախի պաշտպանունակության ամրապնդմանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու