Հրանուշ Հակոբյանն ընդունել է Կալիֆորնիայի համալսարանի դոկտոր Վահրամ Շեմմասյանին
Քաղաքական
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 5-ին ընդունել է Կալիֆորնիայի (ԱՄՆ) Նորթրիջ նահանգային համալսարանի ժամանակակից և դասական լեզուների մասնաճյուղի հայկական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար դոկտոր Վահրամ Շեմմասյանին: Դոկտոր Շեմմասյանը Հայաստանում է գտնվում ապրիլի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվող «Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը Հայոց ցեղասպանության տարիների ն» թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից, հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է առաջիկա գիտաժողովը՝ որպես պատմական և ազգային տեսակետից մեծ հետաքրքրություն ներկայացնող ձեռնարկ, խոսվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում տեղի ունենալիք այլ նշանակալի միջոցառումների մասին, մտքեր են փոխանակվել հետագա անելիքների շուրջ:
Դոկտոր Շեմմասյանը նախարարին ծանոթացրել է հայագիտական ուսումնասիրությունների գծով ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում իրականացվող աշխատանքներին՝ ավելի հանգամանալից կանգ առնելով Կալիֆորնիայի նահանգային համալասարանում իր կողմից իրականացվող ծրագրի վրա:
Այնուհետև, նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանել է հյուրին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք հիմնականում վերաբերել են Հայաստանի կրթական համակարգին, հայագիտական ուսումնասիրությունների դասավանդմանը, ուսումնական պրոցեսների կազմակերպմանը և այլն:
Քննարկվել են Հայաստանի, ԱՄՆ-ի և աշխարհի այլ երկրներում գոյություն ունեցող հայագիտական ուսումնասիրություններով զբաղվող գիտական և ուսումնական կենտրոնների համագործակցության սերտացմանը, դրանց աշխատանքների արդյունավետության խթանմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ Հարություն Ներսիսյանը և մամուլի պատասխանատու Անդրանիկ Մարդոյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ