Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 5-6 աստիճանով
Հայաստան
Հանրապետության տարածքում ապրիլի 6-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 9-ին` օրվա երկրորդ կեսին, 10-ին սպասվում են տեղումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն ապրիլի 6-8-ին կբարձրանա 5-6 աստիճանով, 10-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Քամին արևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ:
Երևանում ապրիլի 6-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 9-ին՝ օրվա երկրորդ կեսին, 10-ին սպասվում է անձրև: Ապրիլի 6-8-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +22 աստիճան, ապրիլի 9-ին` +27, ապրիլի 10-ին` +23 աստիճան:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից