Աշխարհը գոհ է Ուկրաինայում ընթացող բարեփոխումներից. Յացենյուկ
Աշխարհ
Եթե աշխարհը գոհ չլիներ Ուկրաինայում տեղի ունեցող բարեփոխումներից, ապա կառավարությունն Արժույթի միջազգային հիմնադրամից ֆինանսական օգնություն չէր ստանա: Այս մասին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ասել է 1+1 հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է korrespondent.net-ը:
«Եթե Ուկրաինայում բարեփոխումների տեմպը, արագությունը կամ ուղղությունը չհամապատասխաներ աշխարհի սպասումներին՝ մեզ ոչ ոք 25 մլրդ դոլար չէր տա: Մեզ ոչ ոք նույնիսկ 25 դոլար չէր տա»,- ասել է Յացենյուկը:
Նրա խոսքով` ինքը հաճելիորեն զարմացած է եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունից, ով հրապարակայնորեն հայտարարել է, որ բարեփոխումներն Ուկրաինայում ընթանում են ճիշտ ուղղությամբ: Նման հայտարարություն նախորդ շաբաթ արել է նաև Եվրահանձնաժողովը:
Սակայն Յացենյուկը զգուշացրել է, որ ԵՄ որոշ երկրներ միայն սպասում են նրան, որ Ուկրաինան որևէ սխալ թույլ տա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ