Germanwings-ի ավիաաղետից զոհվածների որոնումներն ավարտված են
Աշխարհ
Ֆրանսիայի իշխանությունները հաղորդել են Ալպերում Germanwings ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների որոնումների ավարտման մասին, օդանավում եղել է 150 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ֆրանսիացի փորձագետներին հաջողվել է Airbus A320-ի կործանման վայրում հայտնաբերել ԴՆԹ-ի 150 տարբեր նմուշներ:
Մասնագետները շարունակում են ավիաաղետի զոհերի մնացորդների նույնականացումը ԴՆԹ-անալիզի օգնությամբ: Ենթադրվում է, որ դրա համար կպահանջվի մի քանի շաբաթ:
Ինքնաթիռի «սև արկղերի» վերծանման տվյալների համաձայն՝ երկրորդ օդաչուն, հավանաբար, կանխամտածված է կործանել ինքնաթիռը՝ փակվելով օդաչուների խցիկում: Օդանավի ինքնագրիչի տվյալները ցույց են տալիս, որ նա մի քանի անգամ արագացրել է ինքնաթիռի իջեցումն ընդհուպ մինչև այն պահը, երբ օդանավը բախվել է լեռանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ