Լոզանի համաձայնագիրը կկանխի Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը. Օբամա
Աշխարհ
Անցյալ շաբաթ Լոզանում կնքված պայմանագիրը լավագույն միջոցն է Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը կանխելու համար: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, կիրակի օրը The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում:
«Սա, անկասկած, լավագույն միջոցն է Իրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը կանխելու համար: Ավելին արդյունավետ տարբերակ մենք չունենք»,- ասել է Օբաման:
Նա նաև նշել է, որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կվերացվեն միայն այն բանից հետո, երբ այն կիրականացնի իր ստանձնած պարտավորությունները:
Բացի այդ, ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի հանդեպ սահմանափակումները, որոնք սահմանվել են այլ պատճառներով, մասնավորապես, ահաբեկչությանն աջակցելու համար, դեռևս չեն չեղարկվելու:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ