Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու 

Թուրք նախկին պատգամավորը Ցեղասպանությունը ճանաչելու կոչ է անում

Քաղաքական

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում նախապայմանների առաջադրումը ճիշտ չէ: Հարկավոր չէ նաև երկու երկրների հարաբերություններին խառնել երրորդ պետությանը' Ադրբեջանին: Այս և մի շարք այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է թուրքական մեջլիսի նախկին պատգամավոր, Կանաչների և ձախերի ապագայի կուսակցության համահիմնադիր Ուֆուք Ուրասի հետ:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիայի կառավարությունը հայերի դեմ իրականացված մեծագույն հանցագործության համար հայ ժողովրդից ներողություն խնդրելու փոխարեն Չանաքքալեի միջոցառումները հենց ապրիլի 24-ին իրականացնելու խայտառակ որոշում կայացրեց: Նման քայլերն ու նմանօրինակ մտածելակերպը Թուրքիային ո՞ւր կարող են հասցնել:

-Որպես Թուրքիայի մի քաղաքացի, ում մեծ պապը ևս զոհվել է Չանաքքալեի մարտերի ժամանակ, ճիշտ չեմ համարում Հայոց ցեղասպանության հետ Չանաքքալեի հիշատակի արարողությունները հակադրելը, դրանք որպես հակակշիռ առաջ քաշելը: Հատկապես գիտենք, որ Չանաքքալեում ընդհանուր հայրենիքի պաշտպանության ժամանակ հայազգի օսմանյան հպատակները ևս մեծ գին են վճարել: Անհրաժեշտ է առերեսվել «Իթթիհաթ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցության կոտորածների, իսկ արդեն հանրապետության շրջանում ստանդարտացման քաղաքականությունների հետ: Հեշտ է լինել անամոթ, անպարկեշտ, առավել դժվար է առերեսվել կատարվածի հետ:

Ես ճիշտ չեմ համարում նաև այն մոտեցումը, որով իթթիհաթական կադրերը համարվում են մեր պապերը: Եթե Էնվերի ու Թալեաթի նման կադրերը ազգի մի մասը լինեին, մեծ պատերազմից հետո Ստամբուլից Գերմանիա փախչելու փոխարեն Անատոլիա կգային: Սակայն գիտենք, որ նրանք Անատոլիա չվերադարձան: Անհրաժեշտ է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցական կառավարությունն ամբողջացնի նախորդ տարի արած կարևոր առաջին քայլը՝ հայերին ուղղված ցավակցական ուղերձը, և վստահություն ներշնչող հստակ քայլեր ձեռնարկի: Ակնկալվում է, որ իրականացվեն կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես սահմանադրորեն երաշխավորված քաղաքացիության իրավունքը:

- 2008 թվականին Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ Դուք էլ, որպես այն ժամանակ դեռևս մեջլիսի պատգամավոր, ժամանել էիք Երևան՝ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: Ֆուտբոլային դիվանագիտությանը հաջորդեց հայտնի արձանագրությունների ստորագրումը Ցյուրիխում: Սակայն թուրքական կողմի պատճառով այս գործընթացը մտավ փակուղի: Ինչպե՞ս կմեկնաբանեք թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պաշտոնական Անկարայի ներկայիս դիրքորոշումը:

-Երբ Երևանում հետևում էի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը, մտածում էի, որ իրականացել է Հրանտ Դինքի մեծ իղձը: Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար որևէ նախապայման հարկավոր չէ: Կարծում եմ, որ այլընտրանք չկա, քան հստակ քայլերի ձեռնարկումն է, այդ թվում և սահմանի բացումը: Սխալ է Ադրբեջանին որպես երրորդ կողմ ներգրավելը մեր հարաբերությունների մեջ: Եթե Իրանը, որն ունի ադրբեջանական փոքրամասնություն, Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների մեջ է, ապա մեր դեպքում Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ չունենալն ուղղակի անընդունելի է:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարում ո՞րը կլինի Ձեր խորհուրդը Թուրքիային:

-Ինչպես ամեն տարի, նշում ենք Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ապրիլքսանչորսյան հիշատակի արարողությանը և «Ներողություն ենք խնդրում» արշավի ժամանակ, պաշտոնական հիշողությունը պետք է համապատասանեցվի հանրային հիշողությանը, այն նախ և առաջ պետք է ճանաչի Ցեղասպանությունը, հրաժարվի ժխտողական և հերքող քաղաքականություններից և հասնի մեծ հումանիզիմի: Հավասար քաղաքացիության իրավունքի հիման վրա պետք է հող նախապատրաստվի Օսմանյան հայերի թոռների, սփյուռքի հետ վերադարձի և փոխհատուցման համար:

-Ծրագրեր ունե՞ք ապրիլին Հայաստան գալու և այդ կարևոր օրը հայ ժողովրդի կողքին լինելու:

-Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի Ցեղասպանության հիշատակի արարողությունների ժամանակ կլինեմ Երևանում: Հուսով եմ, որ այս անդադրում պայքարում խիղճն ու արդարությունը հաղթանակ կտանեն պետությունների շահերի նկատմամբ:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները Երկրի անտառները՝ երեք չափումներով. ստեղծվել է ծառային էկոհամակարգերի աշխարհում ամենամեծ ատլասը (տեսանյութ) Ինչ է թաքնված համացանցում թեմաների հանրաճանաչության հետևում․ մշակվել է այցելությունների կանխատեսման նոր մեթոդ Միխայել Շումախերի եզակի սուպերքարն աճուրդի կհանվի՝ ղեկին նստած մրցարշավորդի լուսանկարների հետ միասին (Լուսանկարներ) Հին եգիպտական մումիաների առեղծվածը․ գիտնականները պարզել են, թե ինչով էին զմռսում սրբազան կոկորդիլոսներին (լուսանկարներ) Ութ երկիր կոչ է արել Պաղեստինում խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2027 թվականի սկզբին «Ուժեղ Հայաստան»-ը հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ. Սպիտակ համայնքի համայնքապետի թեկնածու Ամստերդամի օդանավակայանում առգրավել են 26 հազվագյուտ կրիա, որոնք կազմում են վայրի պոպուլյացիայի գրեթե 10 տոկոսը Բուդապեշտի օդանավակայանում ձերբակալել են երկու նիդեռլանդցու՝ 72 կգ մարիխուանայով լի ճամպրուկներով Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ձևավորվել է դրոններով մրցավազքի Հայաստանի ազգային հավաքականը (Լուսանկարներ) Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացու «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավորներ Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներ Գերմանիայի և Ուկրաինայի բանակցություններում անօդաչուների արտադրության շուրջ խնդիրներ են առաջացելԼոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կրետեի ափերի մոտ մի քանի ժամում ավելի քան 1 000 միգրանտի են փրկել Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին «Մենք ընկնում ենք, երեսուն մետր»․ ինչպես է Տու-104-ը 50 տարի առաջ վթարի ենթարկվել Սոլնեչնոգորսկի մոտԲժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասինԳերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվելՄեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտելՄյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Ամենադիտված