Չինաստանում ջրամբարն ընկած աղջկան փրկել փորձելիս խեղդվել է մի ամբողջ ընտանիք
Աշխարհ
Հարավչինական Գունադուն նահանգի Շանտոու շրջանում մեկ ընտանիքի յոթ անդամ խեղդվել է այն բանից հետո, երբ 17-ամյա աղջիկն ընկել է ջրամբարը՝ փորձելով լվանալ ձեռքերը: Այս մասին հայտնել է BBC-ն:
Աղջկա 6 ազգականները, ներառյալ` ծնողները, ջուրն են նետվել` հուսալով փրկել խեղդվողին, սակայն արդյունքում իրենք էլ մահացել են աղջկա հետ միասին:
Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ ընտանիքը վերադառնում էր գերեզմանոցից:
Տեղի իշխանությունները նշում են, որ զոհվածների շրջանում եղել են 13 ու 15 տարեկան երկու անչափահասներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ