Վիետնամը ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտուն կմիանա 2015-ի առաջին կիսամյակում
Աշխարհ
Վիետնամը կստորագրի Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտուն միանալու մասին համաձայնագիրը 2015 թվականի առաջին կիսամյակում: Այս մասին հայտարարել է Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Վիետնամի վարչապետը հայտարարել է, որ վերջին շրջանում Վիետնամի առևտրաշրջանառությունը փոքր-ինչ կրճատվել է, այդ իսկ պատճառով իշխանությունները բիզնեսի ներկայացուցիչներին հանձնարարել են պրոֆիլային գերատեսչությունների հետ համատեղ մշակել ԵՏՄ-ի հետ տնտեսական ինտեգրացիա:
«Մենք որոշել ենք հանձնարարել երկու կողմերի մեր նախարարություններին, ձեռնարկատերերին և գերատեսչություններին կարճ ժամանակում ընդունել միջոցառումներ Վիետնամի և ԵՏՄ-ի միջև 2015-ի առաջին կիսամյակում ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման համար»,- հայտարարել է Նգուեն Տան Զունգը Ռուսաստանի վարչապետի հետ բանակցությունների արդյունքներով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ