Նեմցովի սպանությունը պատվիրված էր. հետաքննություն
Աշխարհ
Որպես ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության հիմնական վարկած՝ հետաքննությունը դիտարկում է «վարձու սպանությունը»: Այս մասին Մոսկվայի Բասմանյան դատարանում հայտարարել է քննիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ներկա պահին այդ գործով հետաքննությունը շարունակվում է, ստուգվում են բոլոր վարկածները: Հիմնականը պատվիրված սպանության վարկածն է»,- ասել է նա՝ նշելով, որ այժմ հետախուզման մեջ են գտնվում հանցագործության պատվիրատուն և կազմակերպիչները:
Բասմանյան դատարանում այսօր՝ ապրիլի 6-ին, որոշվում է Նեմցովի սպանության գործով ամբաստանյալների ձերբակալության հարցը: Նրանցից մեկը՝ Համզաթ Բահաևը, իրեն մեղավոր չի ճանաչում: «Ես ոչ մի առնչություն չունեմ հանցագործության հետ և մանրամասներ չեմ ունեցել»,- ասել է նա:
Մինչդեռ, ինչպես հայտարարել է քննիչը, Բահաևի մասնակցությունը սպանության մեջ հաստատվել է Զաուր Դադաևի խոստովանական ցուցմունքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ