Հնդկաստանի հյուսիսում գրոհայինների հարձակման հետևանքով երեք ոստիկաններ են սպանվել
Աշխարհ
Հնդկաստանի հյուսիսում Ջամմու և Քաշմիր շրջանների Շոպիան գյուղում ոստիկանության վրա գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել են իրավապահ մարմինների երեք աշխատակիցներ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով India TV հեռուստաալիքին:
Ոստիկանության երեք անզեն աշխատակիցներ շրջափակման մեջ են հայտնվել, երբ ժամանել են Շոպիան գյուղ` նախկինում կատարված հանցագործությունը հետաքննելու համար:
Տարածաշրջանի նախկին գլխավոր նախարար Օմար Աբդուլլայի խոսքով` ամեն տարի ահաբեկիչների զոհ են դառնում տասնյակ խաղաղ քաղաքացիներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ