«Ժողովուրդ». «Բոդոլը» հայց է ներկայացրել հանգուցյալ մանկապիղծ գործարարի դեմ
Հայկական Մամուլ
Պարզվում է՝ դեռևս 2014թ. փետրվարի 28-ին Արսեն Չիչյանը, որն առավել հայտնի է Բոդոլ անվամբ, դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան' պահանջելով Սերոփ-Գորիան Տեր-Պողոսյանին պարտավորեցնել որոշակի գործողություններ իրականացնել: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Այս գործով դատավարությունը դեռևս ընթացքի մեջ է: Այն դեպքում, երբ Ս. Տեր-Պողոսյանը, ով մանկապղծությանն համար 15 տարվա ազատազրկման էր դատապարտված, 2014թ. սեպտեմբերի 21-ին մահացել է: «Ժողովուրդ»-ը Ա. Չիչյանից փորձեց պարզել, թե նա ինչ պահանջ ունի արդեն հանգուցյալ Ս. Տեր-Պողոսյանից, և ինչպես է իրագործվելու այն:
Պարզվում է՝ հայցվորը գիտի, որ Ս. Տեր-Պողոսյանը մահացել է. «Է, հետո ինչ անենք, որ մահացած է, նրա իրավահաջորդից կարող եմ պահանջել: Իսկ իրավահաջորդը նրա կինն է՝ Մադլեն Թաշչյանը»: Իսկ թե կոնկրետ ինչ պահանջ է ներկայացրել, Չիչյանը հրաժարվեց ասել»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ