Օբաման քննադատության է ենթարկել Իրանի նկատմամբ Իսրայելի պահանջը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սնանկ է համարել Իսրայելի պահանջը` Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կապել Թեհրանի կողմից Իսրայել պետությունը ճանաչելու հետ: Այս մասին հայտնել է BBC-ն:
NPR ռադիոընկերությանը տված հարցազրույցում Օբաման նման պահանջը անվանել է մոլորություն և ընդգծել, որ նման պայման դնել Թեհրանի առջև, նույնն է թե հրաժարվել նրա հետ որևէ պայմանագրի ստորագրումից, քանի դեռ երկրում չի փոխվել քաղաքական ռեժիմը:
Հիշեցնենք. ապրիլի 2-ին ավարտվեցին Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունները իրանական միջուկային ծրագրի հարցով։ Համաձայնագիրը ենթադրում է Իրանի միջուկային ծրագրի մասշտաբների կրճատում միջազգային պատժամիջոցների աստիճանաբար հանման դիմաց:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ