Նյու Յորքում ապամոնտաժվել է ապօրինաբար տեղադրված Սնոուդենի հուշարձանը
Աշխարհ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կիսանդրին երկուշաբթի մի քանի ժամով հայտնվել էր Նյու Յորքի Ֆորտ-Գրին այգում: Այս մասին հայտնել է New York Daily News-ը:
40կգ կշռող կիսանդրին լրացրել էր ԱՄՆ անկախության համար պայքարի տարիներին զոհվածների հուշասյունը:
Ակցիան կազմակերպած անանուն քանդակագործներն ամերիկյան Mashable պորտալին հայտնել են, որ այդ վայրն ընտրել են այն պատճառով, որ Սնոուդենի գործողությունները, իրենց կարծիքով, համընկնում են այն գաղափարների հետ, որոնք դավանել են ԱՄՆ անկախության համար զոհվածները:
Երեք քանդակագործների աշխատանքը մի քանի ժամ անց ապամոնտաժվել է՝ ապօրինաբար տեղադրված լինելու պատճառով: Նյու Յորքի ոստիկանությունը փաստով հետաքննություն է սկսել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)