ԱՄՆ-ում մահացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին
Աշխարհ
Ամերիկյան Արկանզաս նահանգի Կամդեն քաղաքում 116 տարեկանում մահացել է Գերտրուդ Ուիվերը, ով համարվում է մոլորակի ամենատարեց բնակչուհին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Նրանից հետո ամենատարեցն է համարվում 115-ամյա աֆրոամերիկուհի Ջերալին Թելին:
Այդ տիտղոսը նա ընդամենը մեկ շաբաթ է կրել այն բանից հետո, երբ ապրիլի 1-ին Ճապոնիայում մահացավ մոլորակի նախկին ամենատարեց կինը` 117-ամյա Միսաո Օկավան:
Այժմ մոլորակում հայտնի են միայն երեք անձ, ովքեր ծնվել են XIX դարում: Նրանք բոլորը կանայք են: Վերջին տղամարդը, ում հաջողվել էր ապրել երեք հարյուրամյակում, մահացել է 2013 թվականին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ