Իրանում գրոհայինները սպանել են ութ սահմանապահի. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Իրանցի ութ սահմանապահ սպանվել է Պակիստանի սահմանին գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգներում: Այս մասին այսօր հայտարարել է Press TV հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գրոհայինները ներխուժել են Իրան Պակիստանից: Հաղորդվում է, որ բախումների ժամանակ Նեգուր քաղաքի մերձակայքում զոհվել է շուրջ երեք հարձակվող, իսկ մնացածները փախչել են Պակիստան: Իրանի իշխանությունները դիմել են Իսլամաբադ` պահանջելով ձերբակալել և արտաքսել ծայրահեղականներին:
Նեգուրում տեղի ունեցած հարձակումը երրորդ միջադեպն է, որը տեղի է ունեցել Սիստանում և Բելուջիստանում վերջին մեկ օրվա ընթացքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ