Թիքրիթում իսլամիստների զոհերի զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել
Աշխարհ
Իրաքի Թիքրիթ քաղաքում հայտնաբերվել է մոտ 1700 մարդու զանգվածային գերեզմանոց: Զինվորականները կարծում են, որ դրանք «Իսլամական պետության» ջիհադիստների կողմից սպանված զինվորների մարմիններն են: Այս մասին հայտնել է BBC-ն:
Գերեզմանոցի մոտ ամերիկյան նախկին բազան է: Ենթադրվում է, որ նույնականացումը կարվի ԴՆԹ-հետազոտության միջոցով:
Իրաքի զորքերը և ինքնապաշտպանական շիա ջոկատները Թիքրիթն իսլամիստներից հետ են գրավել անցած շաբաթ:
Անցած տարվա հունիսին ԻՊ-ի գրոհայինները տարածել էին շիա զինվորականների զանգվածային սպանության տեսանյութ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ