Կիևը պատրաստ է փոխանցել Դոնեցկի 40 ռազմագերիների. ԴԺՀ
Աշխարհ
Ուկրաինական կողմը պատրաստ է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությանը փոխանցել քառասուն աշխարհազորայինների: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ԴԺՀ-ի մարդու իրավունենքրի հարցով հանձնակատար Դարյա Մորոզովային:
«Ուկրաինայում 40 մարդ է պատրաստ փոխանակման համար», - ասել է նա:
Երկուշաբթի օրը ԴԺՀ-ն միակողմանիորեն Ուկրաինական կողմին է փոխանցել Կիևի 16 ուժայինների: Ինչպես հաղորդել է Մորոզովան` դրանք վերջին ուկրաինացի զինվորականներն են, որոնք գտնվում են աշխարհազորայինների գերության մեջ: Փոխանակման փաստը հաստատել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ