FedEx առաքման ծառայությունը 4,4 մլրդ եվրոյով կգնի հոլանդական TNT Express-ը
Աշխարհ
FedEx Corp. առաքման ամերիկյան ծառայությունը երեքշաբթի հայտնել է 4,4 միլիարդ եվրոյով նիդեռլանդական TNT Express NV լոգիստիկ ընկերությունը գնելու վերաբերյալ համաձայնագիր ձեռք բերելու մասին, տեղեկացննում է interfax.ru-ն:
Առաջարկը միաձայն հավանության է արժանացրել ընկերության տնօրենների խորհուրդը, ինչպես նաև՝ նիդեռլանդական PostNL NV փոստային ծառայությունը, որը համաձայնել է վաճառքի հանել TNT-ի՝ իրեն պատկանող 14,8 տոկոս բաժնետոմսերը:
Համաձայնագրի պայմաններով` ավիափոխադրումներով զբաղվող TNT ստորաբաժանումը կառանձնանա առանձին ընկերության: Ինչպես սպասվում է` դա կավելացնի ԵՄ կարգավորիչների կողմից գործարքը հավանության արժանացնելու հնարավորությունները:
2013 թվականի հունվարին Եվրահանձնաժողովն արգելափակել է մեկ այլ ամերիկյան առաքման ծառայության` UPS ընկերության հետ TNT-ի միանալու գործարքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ