Լեհաստանի, Դանիայի և Շվեդիայի ԱԳ նախարարները ապրիլի 14-ին կայցելեն Վրաստան
Աշխարհ
Լեհաստանի, Դանիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները ապրիլի 14-ին կայցելեն Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, ապրիլի 7-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է հանրապետության ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
«Նախարարները հանդիպումներ կունենան արտաքին քաղաքական գերատեսչությունում, ինչպես նաև կհանդիպեն նախգահի, վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ»,-ասել Է նա:
Այցի շրջանակներում Վրաստանի և Լեհաստանի միջև հուշագիր կստորագրվի Թբիլիսյան խորհրդաժողովի հիմնման մասին:
«Սա համագործակցության միանգամայն նոր փուլ Է: Այն նախատեսում Է Լեհաստանի ավելի ակտիվ մասնակցությունը Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ձգտումների իրականացմանը»,-նշել Է Կերեսելիձեն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ