Եմենի ապստամբները վերահսկողություն են հաստատել Ադենի նավահանգստում և օդանավակայանում
Աշխարհ
Հուսիթ-ապստամբների ու նրանց կողմն անցած զորամիավորումների համատեղ ուժերն այսօր լիակատար վերահսկողություն են հաստատել Ադենի նավահանգստում և միջազգային օդանավակայանում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով «Ալ-Մայադին» հեռուստաալիքին:
Նրա տեղեկություններով` ապստամբներին հաջողվել է «Ալ-Անադայի» ռազմաբազայից մայրաքաղաք տեղափոխել զորացումներ, ինչն էլ որոշել է բախումների արդյունքը:
Հաղորդվում է, որ Ադենում բախումների հետևանքով մեկ օրվա ընթացքում 18 խաղաղ բնակիչ է զոհվել:
Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների օդուժը ավիահարվածներ են հասցրել Եմենի կենտրոնական և արևմտյան շրջաններին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ