Էդուարդ Շարմազանովը խոսել է թուրքական ժխտողականության վերջի մասին
Քաղաքական
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ավելանում են այն միջազգային կառույցները, երկրները, որոնք խստագույնs դատապարտում են ուղիղ 100 տաի առաջ մարդկության դեմ տեղի ունեցած 20-րդ դարի առաջին ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազա նովը: «Արդեն առիթ ունեցել եմ այս ամբիոնից նշել, որ 5 կառույցներ վերջին մեկ ամսվա ընթացքում խստագույն դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Եվ վերջերս Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետության խորհրդարանը ընդունեց աննախադեպ պատմական որոշում: Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանը միաձայն դատապարտեց ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:
Նրա գնահտամամբ՝ սա նշանակում է, որ Կիպրոսի խորհրդարանը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության գաղափարներին, հին հունական ժողովրդավարական գաղափարներին և Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետությունը դատապարտում է ոչ միայն Ցեղասպանությունը, այլ նաև դատապարտում է թուրքական ժխտողականությունը:
Շարմազանովը նկատեց, որ այս ամենը չէր կարող անհետևանք մնալ՝ ընդգծելով, որ Կիպրոսի խորհրդարանի այս քայլը ջղաձգումների մեջ է գցել թուրքական քաղաքական ղեկավարությանը: «Գործը հասել է նրան, որ պարոն Էրդողանը անում է ոչ տրամաբանական, անհեթեթ հայտարարություններ՝ կարծում եմ, նույն նրանց համար, ովքեր մասնակցում են Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններին: Մարդն ասում է՝ հայերը իրենք են հարմարեցրել Ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումը Գալիպոլիի տոնակատարությունների հետ: Սա ցինիզմի ամենավերջին դրսևորումն է: Ես ցանկանում եմ իմ թուրք գործընկերներին մի բան հիշեցնել. պետք չէ շատ ոգևորվել Գալիպոլիով, այդ Գալիպոլիի բանակը ուղիղ երեք տարի անց՝ 1918թ. մայիսին Սարդարապատում խայտառակ պարտություն է կրել Հայոց առաջին Հանրապետության հայկական բանակի կողմից: Եթե չգիտեք, տեղեկացնում եմ: Այնպես որ Գալիպոլիի վերջն էլ եղավ Սարդարապատում և ժխտողականության վերջն էլ է այդպես լինելու»,- եզրափակեց Շարմազանովը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ