Վաշինգտոնում մասնակիորեն հոսանքանզրկվել է Սպիտակ տունը և Պետդեպի շենքը
Աշխարհ
Վաշինգտոնի կենտրոնում էլեկտրականության խափանումներ են նկատվում: Այն անջատվել է նաև Պետդեպարտամենտի և Սպիտակ տան շենքերում: Այս մասին հաղորդում է NBC Washington հեռուստաալիքը:
Անջատումների պատճառը կարող են լինել Չարլզ Քաունթի կայանում տեղի ունեցած խնդիրները: «Ռերսո» էլեկտրական ընկերությունը հետաքննում է միջադեպը:
Էլեկտրականությունն անջատվել է կարճ ժամանակով՝ քաղաքի կենտրոնի մի քանի շենքերում, այդ թվում՝ պետական հաստատություններում և թանգարաններում: Նշվում է, որ մետրոյի կայարանների մի մասն անցել է վթարային լուսավորման ռեժիմին, սակայն վագոններն ընթանում են առանց խափանումների:
Էլեկտրականության խափանման պատճառով ընդհատվել են բրիֆինգները Սպիտակ տանը և Պետդեպարտամենտում: Հաստատություններն անցել են էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործմանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ