Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև նոր «նարկոթունել» է հայտնաբերվել
Աշխարհ
Մեքսիկայի Տիխուանա քաղաքում՝ ԱՄՆ-ի սահմանի մոտ, հայտնաբերվել է նոր թունել, որով հանցագործները մտադիր էին թմրանյութեր փոխադրել: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Թունելի հայտնաբերման վայրում 9 մարդ է ձերբակալվել: Հաղորդվում է, որ նրանք մասնակից են եղել ստորգետնյա ուղու կառուցմանը: Շինարարությունը գրեթե ավարտվել էր, թունելը նույնիսկ էլեկտրաֆիկացված է եղել:
Վերջին 10 տարում նման թունելների հայտնաբերման դեպքերը հաճախակիացել են: Իշխանությունները կարծում են, որ թմրանյութերի փոխադրումից բացի, դրանք կիրառվել են Մեքսիկայից և Կենտրոնական Ամերիկայի երկրներից արտագաղթածներին ԱՄՆ ապօրինաբար տեղափոխելու համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ