Աթենքի կենտրոնում անարխիստներն անկարգություններ են կազմակերպել
Աշխարհ
Աթենքի կենտրոնում անարխիստների խումբը կազմակերպել է անկարգություններ, ինչին ի պատասխան ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել արցունքաբեր գազ, գրել է ՌԻԱ Նովոստին:
Ուսանողներն Աթենքի համալսարանի մոտից շարժվել են դեպի խորհրդարան: Խորհրդարանի և Անհայտ զինվորի հուշարձանի մոտ ուսանողները պատերին գրել են կարգախոսներ՝ պահանջելով փակել հատուկ խիստ ռեժիմի բանտը:
Բողոքի երթի մասնակիցները նաև կոչ են արել ազատ արձակել «Նոյեմբերի 17» խմբավորման ահաբեկիչ Սավաս Կսիրոսին, չեղյալ հայտարարել ահաբեկչության դեմ պայքարի օրենքը, աջակցություն հայտնել քաղբանտարկյալներին:
Այնուհետև ցուցարարները վերադարձել են Պրոպիլեյ, իսկ 50-70 մարդուց կազմված խումբը շարժվել է Էկզարխիա շրջան, որը հայտնի է անարխիստների շրջանում: Նրանք սկսել են Ստրունարի փողոցում՝ Պոլիտեխնիկական համալսարանի մոտ, բարիկադներ կառուցել, այրել աղբամանները և ավտոմեքենաները. 4 ավտոմեքենա է այրվել:
Ոստիկանների ուղղությամբ նետվել են քարեր և դյուրավառ հեղուկով շշեր են: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ և նռնակներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ