Ադրբեջանում դարձյալ ակտիվիստ է ձերբակալվել
Աշխարհ
Ադրբեջանում ապրիլի 7-ին կալանքի տակ է առնվել «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության ակտիվիստ Ռուսլան Նասիրլը: Այս մասին հայտնել է contact.az-ը:
Դատարանը Նասիրլիին 20 օրով կալանքի տակ առնելու որոշում է կայացրել:
Նա մեղադրվում է Ադրբեջանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 310-րդ հոդվածով, այն է՝ ոստիկանությանը չենթարկվելը:
Վերջին օրերի ընթացքում նույն մեղադրանքով ընդդիմադիր կուսակցության ևս 3 անդամ է ձերբակալվել։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից