«Օրյոլ» ատոմային սուզանավի վրա բռնկած հրդեհը լիովին մարված է
Աշխարհ
«Օրյոլ» ատոմային սուզանավում, որն ապրիլի 7-ին բռնկվել էր «Զվյոզդոչկա» նավանորոգման կենտրոնում (Սևերոդվինսկ), այրման և ծխոտման օջախները լիովին վերացվել են: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է նավանորոգարանի պաշտոնական ներկայացուցիչ Եվգենի Գլադիշչևը:
«Սուզանավի խելի մասի թեթև և պինդ իրանի միջև ընկած տարածությունում բալաստային ցիստեռնի շրջանում ռետինե մեկուսիչի բռնկումը լիովին վերացված է»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ՌԴ-ի արդյունաբերության և առևտրի նախարարությունը Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ ստեղծել են արտակարգ պատահարի հանգամանքների հետաքննության և վնասի չափերի որոշման միջգերատեսչական հանձնախումբ:
Նավում ռազմապաշար և վառելիքա-քսուքային նյութեր չեն եղել, ռեակտորային կայանքները սառեցված են և դուրս են բերված գործողությունից: Պատահարի հետևանքով էկոլոգիական և ճառագայթումային վարակի սպառնալիք չկա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ