Մեքսիկայում թմրամաֆիայի հարձակման զոհ է դարձել 15 ոստիկան
Աշխարհ
Մեքսիկայի արևմուտքում 15 ոստիկաններ պաշարման մեջ են հայտնվել և սպանվել թմրակարտելի անդամների կողմից: Սա մեկ ամսում արդեն երկրորդ արյունալի հարձակումն է մեքսիկացի իրավապահների վրա: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
Հաղորդվում է, որ հարձակումը կատարվել է Պուերտո-Վալյարտա առողջարանային քաղաքից ոչ հեռու: Եվս 5 ոստիկան հարձակման ընթացքում վիրավորվել է ու հոսպիտալացվել:
Ենթադրաբար հարձակումն իրականացրել են «Խալիսկո-Նոր սերունդ» կարտելի անդամները, ովքեր պայքարում են Խալիսկո նահանգում թմրաթրաֆիքի վերահսկողության համար:
Ոստիկանների վրա այս հարձակումն ամենաարյունալիներից մեկն է 2012-ին Էնրիկե Պենյա Նյետոյի իշխանության գալուց հետո, ով խոստացել էր արմատապես բարելավել երկրում անվտանգությանն առնչվող վիճակը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ