Ֆրանսիան գաղտնազերծել է Ռուանդայի ցեղասպանության փաստաթղթերը
Աշխարհ
Ֆրանսիան գաղտնազերծել է այն փաստաթղթերի արխիվը, որոնք վերաբերում են Ռուանդայի 1994 թվականի ցեղասպանությանը, որը 800 հազար մարդու կյանք խլեց, որոնց մեծամասնությունն Էթնիկ թուցիներ էին: Հրապարակված տեքստերի թվում է Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Միտերանի խորհրդականների հաշվետվությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փարիզը խոստովանել է, որ սխալներ է թույլ տվել ռուանդական ճգնաժամը լուծելու ժամանակ, սակայն ժխտում է ցեղասպանության գիտակցված թողտվության վերաբերյալ Ռուանդայի գործող նախագահ Պոլ Կագամեի ենթադրությունները:
Կագամեի արտահայտությունների պատճառով անցյալ տարի Ֆրանսիայի ներկայացուցիչները չէին ժամանել զանգվածային սպանդի քսաներորդ տարելիցի առթիվ կազմակերպված հիշատակման միջոցառումներին:
Զանգվածային սպանություններն սկսվել էին այն բանից հետո, երբ նախագահ Ժյուվենալ Խաբիարիմանայի ինքնաթիռը խփվել էր ապստամբների հրթիռով: Արմատականորեն տրամադրված էթնիկ հութուների զոհերի թվում եղել են նաև նրանց չափավոր ազգակիցները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ