Սիրիայում փախստականների «Յարմուկ» ճամբարում իրավիճակը վատթարանում է
Աշխարհ
Սիրիայի մայրաքաղաքում պաղեստինցի փախստականների «Յարմուկ» ճամբարում իրավիճակը վատթարանում է, իսկ այնտեղ գտնվող մոտ 13 հազար մարդիկ վտանգի են ենթարկվում: Այս մասին հայտնել է BBC-ն:
Դամասկոսի այդ շրջանի նկատմամբ վերահսկողություն են փորձում սահմանել «Իսլամական պետության» գրոհայինները, իսկ ճամբարում ապրող պաղեստինցիները նրանց զինված դիմադրություն են ցույց տալիս:
Վերջին մի քանի օրում մոտ 2000 մարդ կարողացել է փախչել ճամբարից, բայց, ինչպես նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Քրիս Հաննեսը, շարունակվող փողոցային մարտերի և մարդասիրական օգնության բացակայության պայմաններում փախստականները «Յարմուկ» ճամբարում ապրում են` «ինչպես դժոխքում»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ