ՌԴ-ն կօգնի Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու հարցում. Լավրով
Աշխարհ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ֆինանսական օգնություն կտրամադրի Հայաստանին` ատոմակայանի էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու համար: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
«Նախատեսվում է համագործակցություն, ներառյալ` հայ ընկերներին ֆինանսական աջակցություն տրամադրելը, ՀՀ ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի իրականացման համար»,- հայտարարել է Լավրովը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման արդյունքներով կայացած ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ռուս ներդրողներին հրավիրել է մասնակցություն ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից